Բայդենը և Նեթանյահուն քննարկել են «իրանական սպառնալիքը»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։
Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը «կշարունակի ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչության ճարտարապետների դեմ»։ Հրապարակման համաձայն՝ «զրույցը կենտրոնացած է եղել իրանական սպառնալիքի վրա»։
Անդրադառնալով Իսրայելում դժգոհությունների պատճառ դարձած դատաիրավական բարեփոխումներին՝ Նեթանյահուն հայտնել է, որ երկրում «եղել է և կմնա ուժեղ ու դինամիկ ժողովրդավարություն»։ Իսրայելի վարչապետը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Բայդենին Իսրայելի անվտանգությանը նվիրվածության համար։
Добавить комментарий