Ասում ենք՝ չունենք Ադրբեջանի հետ տարածքային պահանջներ, բայց մեր Սահմանադրության մեջ գրած է՝ ունենք, հիմի չպիտի՞ Սահմանադրությունը բերենք այն տեքստին, որ համապատասխանի իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:  Մելքոնյանը նշել է, որ իրենք դեռ 2018 թվականից են ուզել սահմանադրական փոփոխություններ անել, սակայն 2018-ից հետո եկավ պատերազմ, հետո մեր սահմաններ մտնելը, էսկալացիա ու տարբեր բաներ տեղի ունեցան, այդ ընթացքում էլ էր հանձնաժողովն աշխատում Սահմանադրու

Եթե ասում ենք՝ չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Սահմանադրությամբ ունենք, ուրեմն Սահմանադրությունը պետք է բերենք «իրական» տեքստի. ՔՊ-ական պատգամավոր

Ասում ենք՝ չունենք Ադրբեջանի հետ տարածքային պահանջներ, բայց մեր Սահմանադրության մեջ գրած է՝ ունենք, հիմի չպիտի՞ Սահմանադրությունը բերենք այն տեքստին, որ համապատասխանի իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը նշել է, որ իրենք դեռ 2018 թվականից են ուզել սահմանադրական փոփոխություններ անել, սակայն 2018-ից հետո եկավ պատերազմ, հետո մեր սահմաններ մտնելը, էսկալացիա ու տարբեր բաներ տեղի ունեցան, այդ ընթացքում էլ էր հանձնաժողովն աշխատում Սահմանադրությունը փոխելու համար:

Ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ դա Ալիևի պահանջով չէ:

Դիտարկմանը՝ երբեք Փաշինյանը չի ասել, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը պետք է հանել, դա եղել է Ալիևի պահանջից հետո, Մելքոնյանն ասաց. «Եթե մենք պետության հետ պայմանավորվում ենք, որ տարածքային պահանջներ չունենք, բայց մեր Սահմանադրությամբ ունենք տարածքային պահանջներ, ինչպե՞ս եք նայում այդ հարցին: Ասում ենք՝ չկան այդպիսի պահանջներ, բայց Սահմանադրության մեջ նշված է, որ իրոք կան այդ պահանջները, հիմի չպիտի՞ Սահմանսդրությունը բերենք այն տեքստի, որ համապատասխանի իրականությանը: Պե՞տք է անենք, թե՝ չանենք դա»:

Добавить комментарий