Опубликовано H.Aslanyan -
Հումակոթող

Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը

Այսօր` Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը։

Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ օծեցին Եռաբլուրում կառուցված «Արցախի կանչ» հուշարձանը:

Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

Արցախցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը պատմեց, թե ինչ է իրենց ներկայացնում հուշակոթողը

«Ամենից կարևորն ինձ համար Տատն ու Պապն են, որ մեկն այն կողմ է նայում, մյուսը` այս` գերեզմաններին, և իրենց թոռնիկի հետ միասին հասել են այստեղ։ Ինձ թվում է` իրենք էլի վերադառնալու են Արցախ։ Արցախյան արմատը չի չորանում և միշտ մնալու է հողի մեջ»,–ասաց նա։

Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը։

 

Добавить комментарий