Ձերբ

Կուբանում կալանավորվել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը

Կրասնոդարի դատարանը կալանավորել է Կուբանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շահլար Նովրուզովին։ 

Տեղեկությունը հայտնում է ՌԲԿ-ն` հղում անելով Կրասնոդարի դատարանների մամուլի ծառայությանը։

Ըստ քննչական մարմնի՝ 60-ամյա Նովրուզովը փորձել է յուրացնել մոտ 919,4 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույք ունեցող ձեռնարկության բաժնետոմսերի 100%-ը։ Դրա համար նա ամուսնության կեղծ վկայական է ներկայացրել դատարանին։

Քննիչը պնդել է, որ մեղադրյալը կապեր ունի իրավապահ և դատական մարմինների հետ և կարող է թաքնվել հետաքննությունից։

Փաստաբանը խնդրել է մեղմել պատիժը, սակայն դատարանը գործարարին մինչև սեպտեմբերի 26-ը կալանքի տակ է թողել։

Добавить комментарий