շքերթ

Չինաստանն առաջին անգամ շքերթի ժամանակ ցուցադրել է իր ռազմավարական միջուկային եռյակը

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Տյանանմեն հրապարակում անցկացրեց լայնածավալ ռազմական շքերթ՝ նշելու Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական ագրեսիայի դեմ և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ 

Պեկինում կայացած հանդիսավոր շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրել է երկրի ռազմավարական միջուկային եռյակը` ռազմավարական ցամաքային, ծովային և օդային ուժերը։ 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցադրվել են «Ջինգլեյ-1» հեռահար ավիացիոն հրթիռը, «Ջուլանգ-3» սուզանավից արձակվող միջմայրցամաքային հրթիռը, ինչպես նաև «Դոնգֆենգ-61» և «Դոնգֆենգ-31» ցամաքային միջմայրցամաքային հրթիռները։

Ցուցադրվել է նաև ռազմավարական միջուկային միջմայրցամաքային DF-5C հրթիռը, որը խոցման շառավղով ընդգրկում է ամբողջ մոլորակը:

Միջոցառմանը ներկա էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև 24 այլ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

 

 

 

 


 

Добавить комментарий