Իսրայելը պատրաստվում է Գազա քաղաքը վերցնել լիակատար վերահսկողության տակ՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գլխավոր բազաները։    Իսրայելի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախապատրաստվող գրոհը կարող է հանգեցնել միլիոնավոր պաղեստինցիների տեղահանման, որոնց համար Իսրայելը ծրագրում է ստեղծել նոր «մարդասիրական գոտի»:    ՄԱԿ-ի գնահատմամբ՝ պաղեստինյան կիսաէքսկլավի մայրաքաղաք Գազայի և նրա շրջակայքի ամբողջ փաստացի բնակչությունը մեկ միլիոն է։    Վերջին օրերին պաղեստինցիների ակտիվ տեղաշարժ

Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ

Իսրայելը պատրաստվում է Գազա քաղաքը վերցնել լիակատար վերահսկողության տակ՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գլխավոր բազաները։

Իսրայելի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախապատրաստվող գրոհը կարող է հանգեցնել միլիոնավոր պաղեստինցիների տեղահանման, որոնց համար Իսրայելը ծրագրում է ստեղծել նոր «մարդասիրական գոտի»:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ պաղեստինյան կիսաէքսկլավի մայրաքաղաք Գազայի և նրա շրջակայքի ամբողջ փաստացի բնակչությունը մեկ միլիոն է։

Վերջին օրերին պաղեստինցիների ակտիվ տեղաշարժ է նկատվում Գազայի հատվածի հյուսիսից (որտեղ գտնվում է Գազա քաղաքը) դեպի հարավ:

Որոշ տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն արդեն մոտ 70 հազար մարդ է լքել։

Добавить комментарий