«էկոակտիվիստ» գործակալների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին
Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ պատրաստել են նոր զեկույց։ Այն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։
Ըստ պատրաստված զեկույցի՝ լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականության մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ վերջիններս սովորում են:
«Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ»,- ասվում է զեկույցում:
Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին՝ համապատասխան ուսումնական հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները դիտարեկելու նպատակով։
Добавить комментарий