Թրամփը եվրոպացի դաշնակիցներին հորդորել է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 4-ին եվրոպացի դաշնակիցների հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նշել է Ռուսաստանի և նրա գլխավոր դաշնակից Չինաստանի նկատմամբ ֆինանսական ճնշումը մեծացնելու անհրաժեշտության մասին՝ ստիպելու Կրեմլին դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին։
«Նախագահ Թրամփը ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնման գործընթացը, որը ֆինանսավորում է պատերազմը։ Միայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ԵՄ-ից վառելիքի վաճառքից ստացել է շուրջ 1,1 միլիարդ եվրո (1,8 միլիարդ դոլար)»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները Թրամփին հրավիրել են մասնակցելու Փարիզում ընթացող Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի հիբրիդային հանդիպմանը:
Թրամփը անձամբ չի մեկնաբանել եվրոպացի առաջնորդների հետ զրույցի բովանդակությունը։ Սակայն ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախատեսում է առաջիկայում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանել է․ «Այո, ես կանեմ դա»։
Добавить комментарий