պեսկով

Պուտինը Զելենսկուն Մոսկվա է հրավիրել խոսելու, ոչ թե կապիտուլյացիայի համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում «խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի» համար, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը

Պեսկովը նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը տեղաշարժ ունի, սակայն վերջնաժամկետների մասին խոսելը դեռ շուտ է։

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբաերություններին՝ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է՝ Պուտինի և Թրամփի զրույցները հեշտ չեն ընթանում, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է սեփական երկրի շահերը։

«Դրանք հեշտ խոսակցություններ չեն։ Յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը։ Բայց Պուտինը դա բարձր է գնահատում։ Նա երախտապարտ է Թրամփին դրա համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը բավականին ջանքեր է գործադրում ուկրաինական հարցի կարգավորմանը նպաստելու համար։ Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար։

Добавить комментарий