Ողջ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ․ Վրաստանի վարչապետ
Ողջ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձեռնպահ է մնացել Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումը գնահատելուց՝ հայտարարելով, որ աշխարհին սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմ։
«Ես ուզում եմ ձեզ ասել գլխավորը։ Այսօր աշխարհը, ողջ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։ Այս գնահատականը չափազանցված չէ, շահարկում չէ։ Օրեցօր մենք տեսնում ենք ավելի շատ առճակատում, ավելի շատ լարվածություն և մեծ էսկալացիա։ Այս պայմաններում իմ՝ որպես կառավարության ղեկավարի գլխավոր մտահոգությունը և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության և մեր երկրի փրկության պահպանումն է»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Добавить комментарий