Էդմոն

Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի․ նա ահաբեկչական գործողություններ էր ծրագրում ՌԴ-ում

Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը ուկրաինացի կարգադրիչների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ էր պլանավորում Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ տղամարդը նախկինում ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներում։

Ձերբակալվածը պլանավորել էր հավաքել մի քանի պայթուցիկ սարքեր՝ Եսենտուկիում և Ստավրոպոլում, այդ թվում՝ իրավապահ մարմինների շենքերում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերաբերյալ։

Добавить комментарий