Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» առաջիկայում մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային ուղու դեր է խաղալու․ Ալիև

Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը կդառնա Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) վերլուծական կենտրոնների ֆորումի 13-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։

««Զանգեզուրի միջանցքը» (TRIPP), որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, առաջիկայում մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային ուղու դեր է խաղալու»,- նշել է Ալիևը։

Խոսելով Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից` նա ասել է. 

«Տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար: Անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար»:

Добавить комментарий