Լեհաստանի օդային տարածքը խախտվել է ԱԹՍ-ների պատճառով․ տեղի է ունեցել ԱԽ նիստ
Գիշերը Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են երկրի օդային տարածքը հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի օդային հարձակման ժամանակ։
Լեհաստանի զինված ուժերը չորեքշաբթի առավոտյան օդ են բարձրացել տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք մուտք գործելու ժամանակ, հայտնել է լեհական բանակը։ Սա առաջին դեպքն է, երբ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը ներգրավվում են հակամարտության մեջ։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ինքը «մշտական կապի» մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Տուսկը նախարարների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, հայտնել է կառավարության խոսնակը։
Ռադարները հետևել են ավելի քան 10 օբյեկտների, և նրանք, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել, «չեզոքացվել են», նշել է հրամանատարությունը։
Ռազմական հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին մնալ տներում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս մասին Reuters-ի հարցմանը։
Այս ամենի համատեքստում Լեհաստանը կստանա 43,7 միլիարդ եվրո՝ Եվրոպական Միության ծրագրի շրջանակում, որը նախատեսված է երկրի պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար: Վարշավան ուժեղացնում է զինված ուժերը՝ տեսնելով Ռուսաստանի սպառնալիքի աճ։
Добавить комментарий