Опубликовано detq-editor -
6

Չինաստանը Ռուսաստան է ուղարկել ավելի քան 12 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու սարքեր

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Չինաստանը Ռուսաստան է ուղարկել ավելի քան 12 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու սարքեր։

Այս մասին տեղեկացնում է «The New York Times» պարբերականը՝ փաստելով երկու երկրների ռազմական համագործակցության աճը։

Պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանին անօդաչուների մատակարարումները հաճախ տեղի են ունեցել փոքր միջնորդների և արտահանողների միջոցով, իսկ մի մասը Ռուսաստան է հասել վերջինիս բարեկամ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի և Պակիստանի տարածքով։

Ընդհանուր առմամբ, ըստ «The New York Times»-ի, գրեթե 70 չինացի արտահանող պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանին վաճառել է  տարբեր մակնիշի չինական 26 անօդաչու թռչող սարք: ԱԹՍ-ներ մատակարարող երկրորդ խոշոր ապրանքանիշը եղել է չինական «Autel»-ը, որը դուստր ձեռնարկություններ ունի նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում և Իտալիայում:

Добавить комментарий