Опубликовано detq-editor -
3

Իրանը քննադատել է Նովրուզի կապակցությամբ Բայդենի շնորհավորական ուղերձը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը Նովրուզի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին ասել է, որ Իրանի պետության և ժողովրդի դեմ թշնամական գործողություններն ԱՄՆ վարչակարգի արտաքին քաղաքականության անփոփոխ մասն են։


Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ ամերիկյան վարչակազմի թշնամանքն արտացոլվել է նաև այդ երկրի նախագահի ուղերձում։ Նրա խոսքով՝ Բայդենն իրանցի կանանց աջակցություն է հայտնել, սակայն այդ երկիրը պահպանում և ավելի է խստացնում Իրանի ժողովրդի դեմ սահմանած կոշտ պատժամիջոցները, ինչն ամերիկյան ռեժիմի և նրա հակաիրանական առաջնորդների կեղծավորության ու թշնամանքի դրսևորումն է։

Ավելի վաղ Բայդենն իր ուղերձում հարգանքի տուրք էր մատուցել իրանցի կանանց և աղջիկներին, որոնք նախորդ տարի 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո Իրանում բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նա խոստացել էր նաև խստացնել Իրանի դեմ գործադրվող ճնշումները։

«Միացյալ Նահանգները կանգնած է այն խիզախ կանանց և Իրանի բոլոր քաղաքացիների կողքին, որոնք ոգեշնչում են աշխարհին իրենց համոզմունքով։ Մենք պատրաստվում ենք շարունակել պատասխանատվության ենթարկել Իրանի պաշտոնյաներին իրենց ժողովրդի դեմ կատարած հարձակումների համար»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

Добавить комментарий