Опубликовано H.Aslanyan -
Թուրքական

MILKED էլեկտրոնային աջակցության համակարգ. թուրքական արտադրության առաջատարը

Ռադիոլեկտրոնային պատերազմի և աջակցության համակարգերը ժամանակակից բանակների անբաժանելի մասն են կազմում: Թուրքիայում մշակված MILKED էլեկտրոնային աջակցության համակարգը (ԷԱՀ) այս ոլորտի առաջատար տեղական տեխնոլոգիաներից մեկն է: 

Ռադիոէլեկտրոնային աջակցության համակարգերը կարող են հայտնաբերել, վերլուծել և դասակարգել ռադարներից, կապի համակարգերից և այլ էլեկտրոնային սարքերից ստացված ազդանշանները: Դրանց նպատակն է մշակել սեփական պաշտպանության և հարձակման ռազմավարություններ՝ վերահսկելով թշնամու ռադիոէլեկտրոնային ակտիվությունը:

Այս համակարգերի հիմնական գործառույթներն են.

  Թշնամու ռադարային և կապի ազդանշանների հայտնաբերում,

  Ազդանշանների դասակարգում և վերլուծություն,

  Սպառնալիքի մակարդակի որոշում,

  Սեփական համակարգերի պաշտպանություն և օպտիմալացում։

MILKED նախագիծը մեկնարկել է 2000-ականների վերջին՝ Թուրքիայի ռադիոէլեկտրոնային պատերազմի կարողությունները բարելավելու համար:

Թշնամու ռադիոէլեկտրոնային ազդանշանները հայտնաբերելու և վերլուծելու դրա կարողությունը զգալի առավելություն է տալիս ժամանակակից պատերազմում ռազմավարական գերազանցության հասնելու համար: 

Թարգմանությունը Armiya.az-ից՝ «Դետքի»

Добавить комментарий