Ռուսաստանը արագացնում է նոր զենքի արտադրությունը
Ինչպես հաղորդում է Armiya.az-ը՝ հղում անելով Defence Blog-ին, մինչև այս տարվա վերջը Ռուսաստանը նախատեսում է զգալիորեն ավելացնել ժամանակակից զենքի համակարգերի արտադրությունը:
Այս համատեքստում առաջնահերթ նպատակների շարքում են տանկերը, կործանիչները և հեռահար հրթիռները։
Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչության փոխտնօրեն Վադիմ Սկբիցկին պնդում է, որ այս տարի Ռուսաստանը ծրագրում է արտադրել ընդհանուր առմամբ 57 «Սու-57», «Սու-35», «Սու-34» և «Սու-30» կործանիչներ։
Ռուսաստանը ձգտում է ավելացնել Տ-90Մ մակնիշի տանկերի արտադրությունը։ Տարեկան արտադրությունը, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտ 280-300 միավոր։
Երկիրը նաև ընդլայնում է ժամանակակից հրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։
Ենթադրվում է, որ Ռուսաստանի ռազմական արտադրության արագացումը կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա։
Թարգմանությունը՝ «Դետք»-ի
Добавить комментарий