Опубликовано H.Aslanyan -
վահագ

Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները. Խաչատուրյանի հարցազրույցը RTVI-ին

Երևանի և Մոսկվայի միջև ներկայում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմա բոլորովին այլ հարաբերություններ են Ռուսաստանի հետ՝ գործընկերային, իրապես գործընկերային հարաբերություններ... Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե այնպես է, ինչպես մեծ և փոքր եղբայրների միջև, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են: Դրան մենք հասել ենք վերջին 4 տարիներին իրականում», - հայտարարել է Խաչատուրյանը։

Նրա խոսքով` Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները:

Խաչատուրյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար», ուստի ՀՀ կառավարությունը ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ:

Նախագահը խոստովանել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն էլ իր հերթին է տնտեսապես կախված Հայաստանից:

Խաչատուրյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որը գարնանը, խոսելով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, ասել էր, որ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ «երկու աթոռի վրա նստել չի հաջողվի»:

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։

«Օվերչուկին պետք է հարց տալ, թե դա ինչ է նշանակում... համենայնդեպս, հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում», - ասել է ՀՀ նախագահը։

Նա հավաստիացրել է, որ առայժմ որևէ խնդիր չի առաջացել։

Добавить комментарий