Опубликовано H.Aslanyan -
պեկ

«Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է. ՊԵԿ նախագահ

Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

Մինասյանը մասնավորապես հարցրեց՝ արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելու է մաքսային համակարգ և նշեց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա

««Թրամփի ուղու» հետ կապված ես ինքս վերջին հարցազրույցներից մեկում պարզաբանում տվել եմ և նշվածը ենթադրում է մաքսային ծառայության առկայություն:  Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, այո՛, մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է»,- ասաց Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում», - ասաց Հակոբյանը:

 

 

Добавить комментарий