Опубликовано detq-editor -
111

Թեհրանը խոստանում է համաչափ պատասխանել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի սահմանափակումներին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը համաչափ կպատասխանի առճակատման և պատժամիջոցային քաղաքականությանը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Իրանի գլխավոր դիվանագետը դատապարտել է Իրանի նկատմամբ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի վերջին սահմանափակումները։ «Եվրոպական որոշ կազմակերպություններ մեղադրում են մյուսներին բռնության դիմելու մեջ, մինչդեռ իրենք ունեն մարդու իրավունքների հարցում երկակի վարքագծի մութ պատմություն և այդ իրավունքները համակարգված կերպով ոտնահարելու փորձ»,- ասել է նա։

Որպես օրինակ՝ Աբդոլլահիանը մատնանշել է ֆրանսիական ոստիկանության վերաբերմունքը բողոքի վերջին ցույցերի ժամանակ։

Բելգիայի արտգործնախարարն իր հերթին դատապարտել է երկակի մոտեցման ցանկացած դեպք։ Նա ընդգծել է նաև Թեհրանի և Բրյուսելի միջև առկա տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

Добавить комментарий