Ցույց

Թուրքիայում ընդդիմադիրները բազմամարդ ցույց են կազմակերպել

Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակիցները միացել են Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:

Հանրահավաքի առիթ է հանդիսացել այն, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել:

Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, հայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի և տեղի ունեցածն անվանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողություն ու անհիմն զրպարտություններ»:

 

Добавить комментарий