Опубликовано H.Aslanyan -
Նիկոլ

ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը. Փաշինյան

ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսօր անվտանգային թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ՀԱՊԿ-ը, որին անդամակցությունը Երևանը սառեցրել է, սակայն դեռ մնում է անդամ, նկատի է ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ՌԴ նախագահը վերահաստատել է 44-օրյա պատերազմից հետո:

«Անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ նախորդող շրջանում մեր պատկերացումը եղել է, այն, որ մեր խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը:

Добавить комментарий