միջանցք

«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է. APA

Հորադիզից դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։

«Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը իրականացված է 95 տոկոսով», - հաղորդում է գործակալությունը։

APA-ի պնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։

«Նորակառույց ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, դրա լայնությունը 14-ից 21 մետր է»,- տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։

Добавить комментарий