Опубликовано H.Aslanyan -
Սարգիս

Սարգիս Ստեփանյանը դարձել է Պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

Սեպտեմբերի 16-ին, Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։

Սարգիս Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»։

Սարգիս Ստեփանյանը ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է, պարգևատրվել է մի շարք մեդալներով՝ Մարշալ Բաղրամյանի անվան, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «Արիության համար» մեդալներով, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած մարտական սխրանքի ու անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Հայկյան» մրցանակով:

Սարգիսը հայկական բանակի լավագույն հատուկջոկատայիններից է։ 2014 թ-ին զինակցին փրկելու համար մտել է ականապատ տարածք և պատահարի հետևանքով կորցրել երկու ոտքն ու մի ձեռքը։ Բայց հետախույզը չի հանձնվել, ոտքի է կանգնել ու մարզվել։ Այժմ աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն է։ Նա հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։
 

 

Добавить комментарий