Թրամփ

Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը․ Ալիևը՝ Թրամփին

Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ 

Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։

Добавить комментарий