Արդյո՞ք այս զարգացումները չեն խախտում ռազմական հավասարակշռությունը և մեծացնում հակամարտությունների վտանգը։

Մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում. թուրք նախարար

 

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տարբեր ոլորտներում խորացնել իրենց հարաբերությունները:

«Մեր ցանկությունն է, որ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով մեկ ժողովուրդ՝ երկու պետություն, ուս ուսի շարժվեն դեպի տեխնոլոգիական անկախություն տանող ճանապարհով»: 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։

«Մենք կարևոր քայլեր ենք կատարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ստեղծվում են նոր տեխնոպարկեր: Մենք ունենք գիտական կենտրոնների նախագիծ, որին կմասնակցեն երեխաները։ Այս ամենը նշան է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն»:

Արդյո՞ք խաղաղության նախաստորագրված համաձայնագրի ստվերում այս զարգացումները չեն խախտում հավասարակշռությունը և մեծացնում հակամարտությունների վտանգը։

 

Добавить комментарий