Опубликовано H.Aslanyan -
նիկ

Արարատի պատկերը հանել ենք՝ մեր պետության հարատևությունն ապահովելու համար. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել. Փաշինյանը խոստովանեց, որ դրոշմից Արարատի պատկերը հանելը  սեփական նախաձեռնությունն է:

Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ասել եմ, որ մեր անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը: Սա անում ենք, որովհետև ուզում ենք ունենալ մի ռազմավարություն՝ մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Իսկ մեր պետության հարատևությունն ապահովելու համար մենք պետք է մեր պետությունը դնենք ճիշտ աերոդինամիկայի մեջ»,-պնդեց ՀՀ վարչապետը։

Կարծում է, թե եթե ուզենք դրոշմի վրա ինչ–որ բան արտահայտել, այդ արտահայտումը պետք է կապված լինի ՀՀ  միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ։
 

Добавить комментарий