Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն
Թուրքիայի պաշտպանական նախարարության խոսնակ, ծովակալ Զեքի Աքթյուրքը շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան և Եգիպտոսը սեպտեմբերի 22-26-ը կանցկացնեն «Bahr El Sadaka» (Բարեկամության ծով) հատուկ ռազմածովային վարժանքներ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների համագործակցությունը Արևելյան Միջերկրականում։
Աքթյուրքը, անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի «հակաահաբեկչական» գործողություններին, նշել է, որ վերջին մեկ շաբաթում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) մեկ անդամ հանձնվել է, իսկ սահմանային և սահմաններից դուրս իրականացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են վերջիններիս պատկանող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
Խոսնակն անդրադարձել է նաև Իսրայելի հարձակումներին Գազայի վրա՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։
Ermenihaber
Добавить комментарий