մերց

Գերմանիան Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանnւթյnւն չի համարում. Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք համաձայն չենք այս գործողությունները ցեղասպանություն որակելու հարցում: Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (իսրայելական գործողությունները) անհամաչափ է»,- ավելացրել է նա։

Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը այս կերպ «չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը։

«Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը»,-ընդգծել է կանցլերը։
 


 

Добавить комментарий