ԱՄՆ-ն Լեհաստանին կմատակարարի 250 Javelin հակատանկային հրթիռային համակարգ և դրանց համար 2500 հրթիռ
Վաշինգտոնը Վարշավային կմատակարարի Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների խոշոր խմբաքանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին 253 արձակման կայանքի և ավելի քան 2506 հրթիռի, ինչպես նաև անհրաժեշտ ուսուցմանն ու պահեստամասերի վաճառքին»,- գրել է նախարարը X սոցիալական հարթակում։
Добавить комментарий