Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար․ Ալիև
Անկախությունից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը միշտ աջակցել է միջազգային համագործակցության ամրապնդմանը բոլոր ոլորտներում։
Ըստ APA-ի` այս մասին նշվել է նախագահ Իլհամ Ալիևի «Անվտանգության մարմինների փոխգործակցությունը մարդասիրական ճգնաժամերի և գլոբալ մարդածին աղետների կանխարգելման գործում ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ելույթում։
Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար. «Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ստեղծումն է՝ հիմնված փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նպատակային ջանքերը խթան կհանդիսանան հարևան երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման համար ապագայում»։
Добавить комментарий