Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարց չի բարձրացնում, երկրների միջև ըմբռնում կա
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարց չի բարձրացնում, երկրների միջև ըմբռնում կա. այս մասին ասել է ադրբեջանցի փորձագետը, որը մասնակցում է Երևանում անցկացվող սեմինարին:
Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիրը փաստաթղթից իրականություն դարձնել, ArmeniaSputnik-ին տված բացառիկ մեկնաբանության ժամանակ ասել է Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը։ Սակայն Բաքվի համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, այն է՝ «հնարավոր հավակնությունների մասին հիշատակումների բացառումը», որոնք կապված են Ղարաբաղի տարածքների հետ։
Այն, որ երկրները Վաշինգտոնում նախաստորագրել են պայմանագիրը, խոսում է այն մասին, որ այդ հարցի շուրջ ըմբռնում կա։ Եվ Ադրբեջանի սահմանադրության հարցը չի բարձրացվում Երևանի կողմից։
Ինչ վերաբերում է հայ գերիների հարցին, ապա այժմ Բաքվում են գտնվում «ռազմական հանցագործությունների» գործընթացում «կասկածյալները», ավելին նա լիազորված չէ ասել:
Добавить комментарий