«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. ադրբեջանցի փորձագետ
Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, ադրբեջանցի Մուրադ Մուրադովը, որը մասնակցում է Երևանում անցկացվող սեմինարին, նշել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը տարածքային պահանջ չի ենթադրում:
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ իրենք նկատի ունեն, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում են և հարգում են: «Դա ՀԿ է ավելի շատ, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում: Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»,- պարզաբանեց նա:
Добавить комментарий