Բալթիկ

Բալթիկ ծովում մեկնարկել են Լեհաստանի և Շվեդիայի առաջին համատեղ զորավարժությունները

Բալթիկ ծովում մեկնարկել են Լեհաստանի և Շվեդիայի Gotland Sentry երկկողմ զորավարժությունները:

Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։

«Լեհաստանը և Շվեդիան համատեղ ապահովում են Բալթիկ ծովի անվտանգությունը: Մենք մեկնարկում ենք SNEX Gotland Sentry զորավարժությունները՝ պատմության մեջ առաջին նման տեսակի համատեղ գործողությունը Լեհաստանի և Շվեդիայի միջև։ Սա պաշտպանության բնագավառում համագործակցության շուրջ համաձայնագրի արդյունքն է, որն ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 2-ին»,- ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նա հայտնել է, որ փաստաթուղթը ենթադրում է նաև համագործակցության զարգացում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։

 

 

Добавить комментарий