Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները երեկ այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն:
Ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային:
Добавить комментарий