սու

Նոր Սու-35Ս կործանիչների խմբաքանակ է փոխանցվել ՌԴ ՊՆ–ին

Միացյալ ավիաշինարարական կորպորացիան Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս բազմաֆունկցիոնալ կործանիչների խմբաքանակը, հայտնել են «Ռոստեխի» մամուլի ծառայությունից։

«Պաշտպանության ոլորտում պետական պատվերի շրջանակում «Ռոստեխի» Միացյալ ավիաշինարարական կորպորացիան արտադրել և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նոր Սու-35Ս ինքնաթիռներ։ Բազմաֆունկցիոնալ ավիացիոն համալիրները նախատեսված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կործանիչներն անցել են ցամաքային և թռիչքային գործարանային փորձարկումները։ Կորպորացիայից հավելել են, որ ավիաշինարարական գործարաններն աշխատում են ողջ հզորությամբ և պահպանում են զորքերին մարտական ​​ինքնաթիռների մատակարարման կայուն բարձր տեմպը։

Սու-35Ս-ը համատեղում է ժամանակակից զենքի հզորությունը և նախատեսված է ամենաբարդ մարտական ​խնդիրները կատարելու համար՝ սկսած ավիացիոն խմբերի և ցամաքային թիրախների պաշտպանությունից մինչև հակառակորդի օդային և ցամաքային թիրախների խոցում։

Սու-35 ինքնաթիռը անցումային օղակ է հինգերորդ սերնդի ավիացիոն համալիրներին։

Добавить комментарий