Ռուբիո

Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը և Մարկո Ռուբիոն կարճ զրույց են ունեցել:

Պետդեպարտամենտից հայտնում են, որ Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը՝ խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ պաշտպանական ծախսերը ավելացնելու միջոցով կանխարգելումը ուժեղացնելու, ինչպես նաև դիվանագիտական ներգրավվածության շարունակության կարևորությունը՝ Ռուսաստանը–Ուկրաինա պատերազմի ավարտին հասնելու նպատակով:

Ռուբիոն նաև ընդգծել է ԱՄՆ նախագահի ձեռքբերումները՝ ուղղորդելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի երկարաժամկետ խաղաղության ճանապարհ:

Добавить комментарий