Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:
Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։
Հիշեցնենք` իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության:
Այս հայտարարությունները հնչել են ի պատասխան ադրբեջանական կողմի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների։
Добавить комментарий