ԱՄՆ-ն և Թուրքիան խաղաղ ատոմի շուրջ համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրաքթարը։
Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
«Նախագահների հանդիպումից հետո, նրանց ներկայությամբ, մենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,-գրել է Բայրաքթարը X սոցիալական ցանցում:
Նախարարը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը նոր գործընթաց են սկսել, որի շրջանակներում «կխորացվի» ատոմային էներգետիկայի ոլորտում լայնածավալ համագործակցությունը:
Добавить комментарий