ձերբակալել

Լուգանսկում կանխվել է Ռոսգվարդիայի սպայի դեմ մահափորձը. ԱԴԾ

Կանխվել է Լուգանսկում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ռոսգվարդիայի բարձրաստիճան զինծառայողի դեմ նախապատրաստվող մահափորձը, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնը:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ հետ համատեղ կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող մահափորձը ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության բարձրաստիճան զինծառայողի դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվել է 1975 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, որը հավաքագրվել է Կիևի կողմից: Լուգանսկում նա հավաքել է հեռակառավարմամբ աշխատող ինքնաշեն պայթուցիկ սարքի հավաքման բաղադրիչները, որը «պետք է տեղադրվեր Ռոսգվարդիայի սպայի ծառայողական մեքենայի տակ»։

Խուզարկության ժամանակ նրանից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, պայթուցիկ նյութեր և Ուկրաինայի համակարգողների հետ նրա նամակագրությունը։

Ռուսաստանի ՆԳՆ-ի ԼԺՀ վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչական գործողության նախապատրաստում), 222.1 հոդվածի 1-ին մասի (պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում) վերաբերյալ:

Добавить комментарий