Թուրքիայի վրա բացասաբար են ազդում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Թուրքիայում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով արտահանմանն առնչվող խնդիրներ են ի հայտ եկել:
Թուրքիայում ցամաքային բեռնափոխադրման համար նախատեսված վկայագրերի տրամադրումը դադարեցվել է, ինչին զուգահեռ արտարժույթով, մասնավորապես դոլարով և եվրոյով արված վճարումների դեպքում արժույթի գնով փոխանցում կատարելու խնդիր է ծագել:
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ շարունակաբար կիրառվող պատժամիջոցների հետևանքով Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց: Լեհաստան-Բելառուս սահմանի փակումից հետո՝ մարտից ի վեր, հետաձգվել են ապրանքների փոխադրումները Թուրքիայից դեպի Ռուսաստան:
Այսպիսով՝ տրանսպորտային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ համաձայնագիրը Ռուսաստանի պարագայում կիրառելի չէ, ինչն էլ խոչընդոտում է արտահանմանը: Սակայն ոլորտի աղբյուրների համաձայն՝ այլընտրանքային ուղիների միջոցով տարանցիկ արտահանման վերաբերյալ տեղեկություններ կան, և նրանց համոզմամբ՝ Ռուսաստանին ուղղված առևտրային ճնշումների բովում պատժամիջոցների և էմբարգոյի կիրառման պատճառով այս առևտուրը ռիսկային է:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արտահանման ոլորտը տարվա կտրվածքով կազմում է մոտավորապես 3 մլրդ դոլար:
Добавить комментарий