Опубликовано detq-editor -
Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել 

Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել 

Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել 

Ադրբեջանի տարբեր շրջաններում այսօրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսմայիլի շրջանում։ Ադրբեջանի ԳԱԱ-ին առընթեր Սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն հայտնել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11:09-ին, Իսմայիլի կայանից 6 կմ հյուսիս։ Էպիկենտրոնում այն զգացվել է 4 բալ ուժգնությամբ։ 

 

Տեղական ժամանակով 12։27-ին էլ ևս մեկ՝ 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շամխորում։

Добавить комментарий