Գշ

ԳՇ պետի հետ հանդիպումը անցել է լարված մթնոլորտում. մանրամասներ` հանդիպումից. News.am

Երեկ` սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում անհետ կորած զինծառայողների ծնողներին, շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց հանդիպմանը ներկա ծնողներից մեկը։

Անգամ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Հիմնական նորությունն այն է եղել, որ իրենց ասել էին, որ մինչ այս պահը ԱԱԾ–ի տվյալներով 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ եթե ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակը, որը վերջիններս կարդացել են և որտեղ խոսքը 70–ով ավելի՝ 265 անհետ կորածի մասին է։

Ասել են, որ հանդիպումները շարունակական կլինեն, խոստացել են, որ ամեն ինչ կանեն, զբաղվում են այդ հարցով։

Հանդիպումը տեւել է մինչեւ ժամը 23.00–ն։

Այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ գործողություն չեն պլանավորում անցկացնել, սպասելու են, թե իրենց իրչ են փոխանցելու։

Добавить комментарий