Опубликовано detq-editor -
Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում

Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում

Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում, որի բացման արարողությանն անձամբ ներկա կլինի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Ուզբեկստանի նախագահն ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է այս տարվա սեպտեմբերին այցելել Ադրբեջան:

Նախագահ Միրզիյոևի նախաձեռնությամբ Ուզբեկստանի պետբյուջեի միջոցներով Ֆիզուլիում կառուցվող դպրոցը նախատեսված է 960 աշակերտի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են,որ շինությունը բաղկացած է երկու հարկից և նկուղից, դպրոցը կունենա 40 դասասենյակ, 6 լաբորատորիա, մարզադաշտ։

Добавить комментарий