Պատերազմի մասնակիցները հանձնում են մեդալները
Կառավարության մոտ նախաձեռնության հեղինակն Արման Պետրոսյանն է, որը 2012 թ.-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, այժմ հերթով վերադարձնում է դրանք` այս քայլով պայքարելով ինքնությունը քայքայող համակարգի դեմ։
Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն», ասում են պատերազմի մասնակիցները։
Պատերազմի ժամանակ ստացած մեդալները հանձնելը նրանք բացատրում են այսպես. «Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը»։
«Ներկա իշխանությունը հետևողականորեն ջնջում է բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք»,- ասում է 44–օրյա պատերազմի մասնակից երիտասարդը՝ վերադարձնելով իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը։
Սա ձեր ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության ամոթը. այս խսքերով պատերազմի մասնակիցներն իրենց մեդալները դրեցին կառավարության շենքի աստիճաններին անձրևի տակ:
Добавить комментарий