Երեխա հո չեմ. պետք չի 44-օրյայի զեկույցը դարձնենք ֆուտբոլի գնդակ, սկսենք տշել. Քոչարյանը՝ Սիմոնյանին
Ազգային ժողովի նախագահը ճիշտ է ասում, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը շատ է երկարել, բայց նաև լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքում, որին ես հղում եմ արել. կանոնակարգ օրենքի յոթերորդ գլխի 25-26 հոդվածներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատշպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց նաև լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ նամակով, որ ես ուղարկել եմ Ազգային ժողովի նախագահին, որ եթե ժամկետների խախտման խնդիր կա, քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլի ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրը իր մեկնաբանությունը տվել է, նախադեպ կա, դա խախտել չի կարելի։
Ինչ վերաբերվում է նրան, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ պաշտոնապես զեկույցն իրեն չի տրվել, Քոչարյանն ասաց. «Քարտուղարության միջոցով է հանձնվել և ես այլ տարբերակ չգիտեմ զեկույցը Ազգային ժողովի նախագահին հասցնելու։ Քառօրյայի զեկույցի ժամանակ նույն սկզբունքով ուղարկվել է։ Եթե կարգը խախտվել է, ապա խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, ԱԺ քարտուղարության ղեկավարը ինչի՞ այն ժամանակ չի ասել, որ խախտվել է»։
Անդրադառնալով նրան, որ Ալեն Սիմոնյանն ասել է, որ զեկույցը ԱԺ լիագումար նիստերում չի ներառվի, այլ ձեւով կներկայացվի, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ սահմանադրական օրենքի պահանջ է, որ զեկույցը լիագումար նիստում զեկուցվի. «Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Եթե ասում ենք, որ ժամկետն անց է և զեկույցը արդեն չի կարող գոյություն ունենալ, նշանակում է զեկույց չկա, ի՞նչն ենք զեկուցելու։ Փակ քննարկում ես էլ ցանկացած պահի կարող եմ կազմակերպել, բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում իր իրավական ուժը պետք է կիրառվի։ իմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում, եթե չլինի, այդ դեպքում պետք է իրավաբանները տան հարցի պատասխան։
Ես այս հարցը մասնագետների հետ քննարկել եմ, ես հո երեխա չե՞մ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որովհետև այնտեղ էլ կար ժամկետի խնդիր։
Մեր նպատակն է ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են և ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի, տեսեք ընդդիմությունը մի հատ ձայն չի հանում։
Իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ է ասում, այսպես թե այնպես հասարակության համար հասանելի պիտի դառնա, պետք չի զեկույցը այսպես մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սկսենք տշել»,–ասց նա։
Добавить комментарий