դրոշներ

Ադրբեջանը երբեք այսքան ազգեցիկ, հզոր ու թելադրող չի եղել, և դա Հայաստանի ուժային կարգավիճակի անկման, ապառազմավարականացման շնորհիվ ու աշխարհաքաղաքական ապագայի հաշվին

Միջազգային հարաբերությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կգա մի օր ու ՆՓ-ի (Նիկոլ Փաշինյան - խմբ.) անուն֊ազգանունը ոսկե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական պատմության մեջ։

Ադրբեջանը որպես հառնող ու տարածաշրջանային սուբհեգոմոնի իր չվիճարկվող կարգավիճակով երբեք այսքան ազգեցիկ, հզոր ու թելադրող չի եղել։ Բնականաբար` Հայաստանի ուժային կարգավիճակի անկման, Հայաստանի ապառազմավարականացման շնորհիվ ու Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի հաշվին։

ԲԱՅՑ, Ադրբեջանի այս նոր դիրքավորումը կախված ու կապված է, թե ո՞վ աշխարհաքաղաքական մարտահրավեր կնետի իրեն իր` այս կարգավիճակը վիճարկելով։ Միակ այդպիսի խաղացողը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևաբար` Ադրբեջանի աշխարհաքաղաքական թե հառնումը և թե անկումը կախված է Հայաստանի դիրքավորումից։

Եվ, Իլհամ Ալիևը, որպես միջազգային հարաբերություններից հասկացող առաջնորդ այս "աշխարհաքաղաքական պատառաքաղի" սկզբունքը լավ գիտակցում է։

Добавить комментарий