Մեղադրանքն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իբր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նրան՝ 2 տարի դատապարտելով:  Դատավճիռը հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:

Հիշեցնենք, որ լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:

Մեղադրանքն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իբր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։

Добавить комментарий