համակարգ

Հնդկաստանը Ռուսաստանից լրացուցիչ С-400 ՀՕՊ համակարգեր կգնի

Հնդկաստանն ուզում է Ռուսաստանից լրացուցիչ 5 խմբաքանակ С-400 զենիթահրթիռային համալիրներ գնել. բանակցությունների ամսաթիվն արդեն նշանակվել է։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ հղում անելով պաշտպանական շրջանակներից իր աղբյուրներին:

«Հնդկաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունն այս շաբաթ կհանդիպի ռուս գործընկերների հետ, որպեսզի քննարկի Մոսկվայից ևս հինգ С-400 զենիթահրթիռային համալիրների ուղղակի գնման կամ համատեղ արտադրության հնարավորությունը՝ Հնդկաստանի հեռահար պաշտպանական ներուժի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ կողմերն արդեն սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել լրացուցիչ համակարգերի արժեքի վերաբերյալ:

Ըստ India TV-ի` վերջնական պայմանավորվածությունները դեռ պետք է ձեռք բերվեն, բայց, հավանաբար, հինգ համակարգերից երեքը կգնեն ուղղակիորեն, իսկ մյուս երկուսը կարող են արտադրել Հնդկաստանի մասնավոր ընկերությունները՝ տեխնոլոգիայի փոխանցման համաձայնագրով:

Սպասվում է, որ նոր С-400 համակարգերի վերաբերյալ գործարքը կավարտվի նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցը, որը սպասվում է դեկտեմբերին:

Добавить комментарий