թբիլիսի

Վրաստանում հինգ ընդդիմադիր գործիչներ մեղադրվում են պետական ​​հեղաշրջման կոչ անելու համար

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիր գործիչների՝ հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական ​​հեղաշրջման և կառավարությունը տապալելու կոչերի համար, ասվում է դատախազության հայտարարության մեջ։

«Մեղադրանք է առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին»,- ճեպազրույցում ասել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն։

Նրա խոսքով՝ մեղադրանքները վերաբերում են պետական ​​իշխանությունը տապալելու կոչերին, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելուն, ղեկավարելուն և դրան մասնակցելուն։

Добавить комментарий